Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանն ուժերն է չափելու Սերգեյ Կարյակինի հետ:
Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը միավորը կիսել էր Սիմեն Ագդեստեյնի հետ, իսկ Կարյակինը ոչ-ոքի էր խաղացել Տոպալովի հետ:
Առաջին տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Լևոն Արոնյան – Սիմեն Ագդեսեն՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն – Անիշ Գիրի՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ – Ֆաբիանո Կարուանա՝ 0:1
Սերգեյ Կարյակին – Վեսելին Տոպալով՝ 0.5:0.5
Պետեր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ՝ 0.5:0.5









































