Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Տորինո»-ից` Դորտմունդի «Բորուսիա»:
««Բորուսիա»-ի կարգի ակումբ տեղափոխությունն ու Լևանդովսկիին փոխարինելու գաղափարը գրավեց ինձ:
Այստեղ եմ եկել` նոր փորձ ձեռք բերելու համար: Ես ցանկանում եմ Չեպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Միշտ ասել եմ, որ Բունդեսլիգան հիանալի առաջնություն է, լավագույններից մեկն աշխարհում»,- Bild-ը մեջբերում է Իմոբիլեի խոսքերը:









































