Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով և ցանկանում է տեսնել նրան իր թիմում:
Marca-ի տեղեկությունների համաձայն` Պերեսն անձամբ է ձգտում ցանկացած գնով ձեռք բերել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը, ինչն առաջարկել է նաև թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Իտալացի մասնագետը համաձայնել է ակումբի նախագահի հետ, բայց նաև նշել, որ Կարիմ Բենզեման պետք է մնա թիմում:









































