Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը գնահատել է Իսպանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանը:
«2 մրցանակներն էլ` ինչպես Արքայական գավաթը, այնպես էլ Չեմպիոնների լիգայի գավաթի նվաճումը` յուրահատուկ են: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ մանկուց երազում է հաղթել Չեմպիոնների լիգայում: Ես չէի կարողանա հաղթել, եթե չլիներ թիմակիցներիս օգնությունը:
Ես ցանկանում եմ ապագայում ևս առաջադիմել, քանի որ զգում եմ, որ աճելու տեղ ունեմ: Ցանկանում եմ իմ հաշվին գրանցել ավելի մեծ թվով գոլեր և գոլային փոխանցումներ:
Մտադիր եմ հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու ենք: Հատկապես` Իսպանիայի Լա Լիգայում, քանի որ այնտեղ դեռ չեմ զգացել չեմպիոնության համը: «Ռեալ»-ը մտադիր է դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթը 2 տարի անընդմեջ նվաճած առաջին ակումբը. դա շատ ոգևորիչ է»,- Բեյլի խոսքերը մեջբերում է Inside Spanish Football-ը:









































