Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան լավատեսորեն է տրամադրված և հուսով է, որ պատրաստ կլինի աշխարհի առաջնության մեկնարկին:
Կոստան հուսով է, որ կկարողանա մասնակցել առաջին իսկ հանդիպմանը: Հունիսի 13-ին Իսպանիայի հավաքականն ուժերն է չափելու Հոլանդիայի ընտրանու հետ:
«Լավ եմ զգում ինձ: Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո վերականգնվում էի ոտքի վնասվածքից: Հիմա ցանկանում եմ մարզվել ամբողջական ծրագրով, քանի որ արդեն մի քանի շաբաթ չեմ մարզվել:
Կարո՞ղ եմ մասնակցել աշխարհի առաջնության առաջին խաղին. իհարկե այո»,- Կոստայի խոսքերը մեջբերում է AS-ը:









































