Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ ներկայումս ֆուտբոլային մեկնաբան Գարի Լինեկերն իր կարծիքն է հայտնել այն մասին, որ ՖԻՖԱ-ն կարող է զրկել Քաթարին աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման իրավունքից և մրցաշարը կազմակերպող երկրի նոր ընտրություններ անցկացնել:
«Կարծում եմ` ՖԻՖԱ-ն պետք է կրկին ընտրություններ անցկանի:
Հաշվի առնելով այն, որ աշխարհի 2018 թվականի առաջնությունը տեղի է ունենալու Եվրոպայում, «Մունդիալ-2022»-ի կազմակերպման լավագույն թեկնածուն Ավստրալիան է»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում:









































