Իսպանական լրատվամիջոցները փոխանցում են, որ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հերքել է լուրերն այն մասին, թե իր թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի ու Դավիդ Վիլյայի փոխհարաբերությունները լարված են:
Հիշեցնենք, որ «Սելթիկ»-ի դեմ խաղից հետո լուրեր էին պտտվում, թե Վիլյան ու Մեսսին արդեն երկրորդ անգամ են վիճաբանում: Պատճառն այն է, որ Վիլյան փոխանցում չի կատարում Մեսսիին՝ նախընտրելով ինքնուրույն գործել:
«Վիլյան ու Մեսսին գերազանց փոխհարաբերություններ ունեն»,- մասնավորապես ասել է Վիլանովան:








































