«Հրապարակ»-ը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին շրջանում շատ են ջերմացել Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները: Չնայած հանգամանքին, որ Հովիկ Աբրահամյանը չի տեղափոխվել կառավարական ամառանոց, նրանց ընտանիքների միջև «մի ուրիշ ձևի ջերմ հաղորդակցություն» կա:
Որոշ հոռետեսներ, այնուհանդերձ, պնդում են, որ դա կապ չունի. հարկավոր պահին, նույնքան «ջերմ»` միմյանց գրկում կարող են իրար խեղդել: Ի դեպ, պակաս ջերմ չեն Սերժ Սարգսյանի հարաբերությունները նաև նախկին վարչապետի հետ, ով դեռ շարունակում է ապրել կառավարական ամառանոցում, և երեկոները երբեմն կարճում են համատեղ զբոսնելով ու զրուցելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: