Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում իսպանացի Դավիդ Ֆերերին 6:4, 7:6 (7:5) հաշվով հաղթելուց հետո մեկնաբանել է խաղը:
«Այս պայքարը շատ լարված ընթացք ստացավ, ու հաղթանակն ինձ հեշտ չտրվեց: Դավիդը վերջին շրջանում հիասքանչ թենիս է ցուցադրում՝ տանելով անընդմեջ հաղթանակներ: Սա թույլ է տվել նրան վստահություն ձեռք բերել: Այսօր ես բարձրակարգ խաղ անցկացրի: Անկեղծ ասած՝ հաղթանակից հետո հանգստություն զգացի»,- АТР պաշտոնական կայքը փոխանցում է Ֆեդերերի խոսքերը:








































