Իսրայելի զինված ուժերի ներկայացուցչները հայտարարել են, որ Սիրիայի կողմից ականանետից դեպի Գոլանի բարձրունքներ է արձակվել երեք արկ,- հաղորդում է BBC-ին:
Տուժածների մասին չի հաղորդվում: Արկերից մեկն ընկել է Ալոնեյ Հաբաշան բնակավայում:
Ամենայն հավանականությամբ, արկերը պատահաբար են ընկել Իսրայելի կողմից վերահսկվող տարածք:
Վերջին երեք օրերի ընթացքում սա արդեն երրորդ նման դեպքն է: