«Ֆլամենգո»-ի բրազիլացի հարձակվող Ադրիանոն լքում է «Ֆլամենգո»-ն: Բրազիլիայի Ա Սերիայում հանդես եկող ակումբի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի ղեկավարությունը խզել է 30-ամյա հարձակվողի հետ կնքած պայմանագիրը: Համաձայնագրի ժամկետը լրանում էր 2012թ. դեկտեմբերի 22-ին:
Թիմի ղեկավարությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ առավոտյան մարզման նախորդ գիշերը ֆուբոլիստն անցկացրել է գիշերային ակումբում:
Ադրիանոյի ակումբային խրախճանքների տեսանյութը հայտնվել էր համացանցում, որը նկատել էին նաև թիմի ղեկավարները: Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողը վնասվածքի պատճառով «Ֆլամենգո»-ում ոչ մի հանդիպում չանցկացրեց:








































