Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան դեռևս չգիտի, թե ինչ է իրեն սպասվում ապագայում: Այդ մասին հայտնել է բելգիացի ֆուտբոլիստը:
«Դեռ վստահ չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: Այժմ ինձ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն է հուզում, իսկ այնուհետև` աշխարհի առաջնությունը: Ապագայի մասին մտածելու ժամանակ չունեմ: Լոնդոնի «Չելսի»-ի հետ պայմանագիրս ուժի մեջ է դեռ երկու տարի: Այնպես որ, կտեսնենք»,- Marca-ն մեջբերում է Կուրտուայի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ այլևս վարձավճարով տրամադրել դարպասապահի իրավունքները` նրան խոստանալով տեղ իր թիմի հիմնական կազմում:








































