«Բարսելոնա»-ի բժիշկ Ռամոն Կուգատը հայտարարել է, որ ոտքի կոտրվածքը, որ ստացել էր Դավիդ Վիլյան նախորդ տարի դեկտեմբերին կայացած Աշխարհի ակումբային առաջնությունում, կարող էր էլ ավելի լուրջ հետևանքներ ունենալ:
«Վիլյան կարող էր կորցնել ոտքը: Ճապոնիայից նա վերադարձավ ինքնաթիռով, իսկ այդպիսի ճնշումը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ:
Վիլանովան շատ ճիշտ գործեց Վիլյայի դեպքում` հանդիսանալով որպես ճարտարապետ: Նա գիտնականի պես նրան հատկացրեց խաղաժամանակ»,– ասել է Կուգատը La Sexta-ին:








































