Միջազգային Օլիմպիական կոմիտեն սկսել է Արմսթրոնգի գործով հետաքննությունը: Այդ մասին է տեղեկացնում AP-ն:
Կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են պարզել, թե ինչ պայմաններում է մարզիկը նվաճել Սիդնեյում կայացած Օլիմպիադա-2000-ի բրոնզե մեդալը:
Հիշեցնենք, որ հեծանվորդների Միջազգային միությունը ցմահ որակազրկել է Արմսթրոնգին, ով խոստովանել է, որ դոպինգ է օգտագործել: Բացի այդ՝ հեծանվորդը զրկվել է Տուր դե Ֆրանսի հաղթողի 7 տիտղոսներից:








































