La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլան»-ի բրազիլացի հարձակվող Ռոբինյոն կարող է փոխել թիմը:
«Ռոսոներիներ»-ը ցանկանում են, որ բրազիլացին լքի իրենց թիմը, քանի որ ուզում են կրճատել աշխատավարձերի համար վճարվող գումարների չափը:
Ռոբինյոյի տարեկան աշխատավարձը մոտ չորս միլիոն եվրո է կազմում: Ամենաբարձր վարձատրվողներից են նաև Մեքսեսն ու Պատոն:
Ակնկալվում է, որ Ռոբինյոն կտեղափոխվի «Սանթոս», որի կազմում արդեն խաղացել է 2002-2005 և 2010 թվականներին:






































