Երևանի «Հանրապետական» մարզադաշտի մարդավանդակը պատրաստ է ընդունել ողջ աշխարհում իրենց ագրեսիվ վարքով հայտնի ռուս երկրպագուներին:
ՀՖՖ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ «Հանրապետական» մարզադաշտն ամբողջությամբ պատրաստ է ընդունել «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը:
«Վանդակաճաղերը ամրակցվել են անվտանգության նպատակով, իսկ ռուսաական տրիբունայի դիմացի բաց հատվածն ամբողջությամբ կհսկվի ոստիկանության աշխատակիցների կողմից: Տեխնիկական աշխատանքների մեծ մասը նույնպես ավարտված է»: