Այս պահին ընթացքի մեջ է Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Գովերլա» – «Շախտյոր» հանդիպումը:
Խաղին մեկնարկից մասնակցում է Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հատկանշական է, որ մեր հավաքականի խաղացողն առաջին կեսին հաջողության հասնելու մի քանի հնարավորություն ուներ, սակայն Մխիթարյանին չհաջողվեց հերթական գոլը խփել «Շախտյոր»-ի կազմում:
Երկրորդ կեսի 4-րդ րոպեին Հենրիխը կենտրոնում շրջանցեց երկու պաշտպանի ու գնդակը փոխանցեց ձախ՝ Ֆերնանդինյոյին, որին հաջողվեց բացել խաղի հաշիվը:
Չնայած դրան՝ խաղի 55-րդ րոպեին «Գովերլա»-ի խաղացող Լոպեսը հավասարեցրեց հաշիվը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Այս պահին հաշիվը 1:1 է:









































