Մադրիդի «Ռեալ»-ից կրած 0:4 հաշվով պարտությունից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի պատրասըվում լքել իր զբաղեցրած պաշտոնը:
«Չեմ հոգնել և չեմ պատրաստվում հեռանալ «Բավարիա»-ից: Ուղղկի այս թիմը պետք է նվաճի բոլոր հնարավոր տիտղոսները, որպեսզի երկրպագուները գոհ լինեն: Երբեմն դա հնարավոր չէ:
Իհարկե, հիասթափված եմ: Ես եմ մեղավոր պարտության համար, քանի որ սխալվեցի տակտիկական որոշ հարցերում, բայց չեմ պատրաստվում հեռանալ «Բավարիա»-ից»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:









































