Շումախերն այս տարի արդեն ութ անգամ է՝ եզրագծին չի հասել, սակայն սա չէ, իհարկե, պիլոտի ռեկորդը:
Չնայած Միխայել Շումախերի՝ այս մրցաշրջանում ոչ այնքան լավ հանդես գալուն՝ «Ֆորմուլա-1»-ի յոթակի հաղթողին հաջողվել է ռեկորդ սահմանել՝ ամենաշատ շրջաններն անցելով «Ֆորմուլա-1»-ի ողջ պատմության մեջ:
Մինչև Հնդկաստանի Գրան-պրին այդ ռեկորդը պատկանում էր բրազիլացի պիլոտ Ռուբենս Բարիկելոյին՝ 16631 շրջան ցուցանիշով:
Շումախերը նոր ռեկորդ սահմանեց՝ անցնելով 16644 շրջան կարիերայում: Սակայն պետք է նշել, որ գերմանացին 2012 թվականի ընթացքում դեռ երեք փուլ էլ ունի անցկացնելու: