2012 թվականի հունիսի 4-ին բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն վեց ամիս ժամկետով պայմանագիր ստորագրեց «Աթլետիկո Մինեյրո»-ի հետ: Թիմում նա վերցրեց 49 համարի մարզաշապիկը, քանի որ իր սիրելի 10 համարն զբաղված էր: Ռոնալդինյոյի նորամուտն ակումբում եղավ ս.թ հունիսի 9-ին «Պալմեյրաս»-ի դեմ խաղին: Առաջին գոլն ակումբի կազմում ֆուտբոլիստը հեղինակեց հունիսի 23-ին «Նաուտիկո Ռեսիֆի»-ի դեմ խաղին:
Ներկայացնում ենք Ռոնալդինյոյի ելույթները «Մինեյրո»-ի կազմում՝ մեկ տեսանյութով ամբողջացված:









































