«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ ամբողջովին կենտրոնացած է իր աշխատանքի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Մյունխենցիների գլխավոր մարզիչը հայտնել է նաև, որ չի զբաղվում իր համար իմիջ ստեղծելով:
«Ես մարկեթինգի մասնագետ չեմ, որպեսզի կարողանամ թանկ վաճառել իմիջս: Նաև մյուս մասնագետների նման խորհրդականներ չունեմ, որ նրանցից խորհուրդներ ստանամ:
Ինձ համար կարևոր է աշխատել ակումբի հաջողությունների համար, ոչ թե զբաղվել համապատասխան իմիջի ձևավորմամբ: «Բավարիա»-ում պետք է կարողանաս հավասարակշռությունդ պահել անդունդի եզրին. այստեղ ամեն ինչ ծայրահեղությունների շեմին է կատարվում` այսօր սաներս սուպերաստղեր են, իսկ վաղն ամեն ինչ կտրուկ փոփոխության կարող է ենթարկվել»,- հայտարարել է Հայնկեսը:









































