Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

Հունիսի 25-ին Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը ներկա է գտնվել Կազարմանի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը։ Նարին հետի վրա հէկը նախատեսվում է շահագործման հանձնել հինգ տարի հետո՝ 2031 թվականին։ Այն կունենա 912 մեգավատ հզորություն։ Հանդիսավոր արարողության բացման խոսքում Ղրղըզստանի նախագահը Կազարմանի հէկ-ի կառուցումը ներկայացրել է որպես Թուրքիայի հետ «հավերժական եղբայրության ևս մեկ առարկայական վկայություն»։

Ղրղըզստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող հիդրոէլեկտրակայանի նախագծային արժեքը կազմում է 3 միլիարդ դոլար, որ կհատկացնի Ortazia Investment Holding հիմնադրամը, իսկ շինարարությունը կիրականացնի թուրքական Ihlas Holding ընկերությունը։ Ըստ Turkiye պարբերականի, նախատեսվում է, որ Կազարմանի հէկ-ը ոչ միայն կբավարարի Ղրղըզստանի կարիքները, այլեւ հնարավորություն կտա, որ Կենտրոնական Ասիայի «այդ թուրքական պետությունը լինի էլեկտրաէներգիա արտահանող»։

Ղրղըզստանի բնակչությունը պաշտոնական տվյալներով 7,4 միլիոն է, երկիրը տարեկան գեներացնում է ընդամենը 23 միլիարդ դոլարին համարժեք ՀՆԱ։ Այս առումով միայն էներգետիկ ոլորտում արվող երեք միլիարդ դոլարի ներդրումը Կենտրոնական Ասիայի այդ երկրի համար, իրոք, չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Բայց ավելի քան սկզբունքային է, որ ներդրումները կատարում է Ortazia Investment Holding հիմնադրամը, իսկ հէկ-ը կառուցելու է թուրքական Ihlas Holding-ը։

Էներգետիկ ցանկացած ենթակառուցվածք ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական-անվտանգային նշանակություն։ Այդ ոլորտում երկրների համագործակցությունը գնահատվում է որպես փոխադարձ վստահության բարձր մակարդակի ցուցիչ։ Ղրղըզստանում թուրքական ընկերության կողմից հէկ-ի կառուցումը վկայում է, որ այդ տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական ներկայությունը փաստ է։

Չափազանց ուշագրավ է, որ Կազարմանի հէկ-ի հիմնարկեքի արորղության օրով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Մեդվեդևը ՆԱՏՕ-ին մեղադրել է հետխորհրդային տարածքի «խամաճիկային ռեժիմների» միջով ՌԴ սահմաններին «մոտենալու» մեջ։ Նա խոսել է նաև այդ «ծրագրում Հայաստանին ներգրավելու միտումների» մասին։

Ղրղըզստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, Կենտրոնական Ասիան Ռուսաստանի «նուրբ փորատակն» է, սահմանակից տարածաշրջան, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այլևս ոչ միայն մարդասիրական, կրթա-մշակութային ծրագրեր է իրականացնում, այլ հիդրոէլեկտրակայան է կառուցում, կրիտիկական նշանակության ենթակառուցվածք, որի անվտանգությունը ապահովելու համար, կասկածել պետք չէ, վաղը Ղրղըզստանում թուրքական հատուկ նշանակության զորախումբ է տեղաբաշխվելու։

Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նախագահի պաշտոնում առաջին այցը կատարել է Բաքու, Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել «Բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին» երկրորդ Հռչակագիր: Մեդվեդևը ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել է 2008թ․ մայիսին, նույն տարվա հուլիսի 3-ին այցելել է Բաքու, իսկ 2010թ․-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Աբդուլլա Գյուլը ստորագրել են «Ռազմական փոխօգնության մասին» պայմանագիրը։ Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում