ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Մոսկվայի պնդումները, թե Վաշինգտոնը խախտել է Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նա ընդգծել է, որ Ալյասկայում քննարկումներ եղել են, սակայն դրանք որևէ պաշտոնական համաձայնագրի չեն հանգեցրել։
Անդրադառնալով բանակցությունների ձախողմանը՝ Ռուբիոն նշել է. «Եթե համաձայնագիր լիներ, պատերազմը կավարտվեր»։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է պատրաստ լինել կառուցողական դերակատարություն ունենալու Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։









































