Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան: Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:

«Գորգարվեստի թանգարանի ստեղծման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով»,– հիշեցնում են նախարարությունից։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ նախատեսված էր Գորգի թանգարանի ստեղծում՝ որպես ոլորտում կարևոր անելիք.

«Ես շատ ուրախ եմ, որ թանգարանը կստեղծվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Հիմա գտնվում ենք նվիրատվությունն ընդունելու իրավական գործընթացում: Շինարարական աշխատանքների ավարտին կունենանք բազմակողմանի համալիր, որը կներառի թե՛ գորգի թանգարանը, թե՛ ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ նաև մեր արվեստագետները հնարավորություն կունենան տարբեր ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև կստեղծվի ժողովրդական արհեստների ներկայացման միջավայր»:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ առանձնակի կարևոր է նաև թանգարանային համալիրի տեղադիրքը՝ որպես զբոսաշրջային ակտիվ երթուղի, ինչը նոր համագործակցությունների, մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի ճանաչելիության բարձրացման հնարավորություն է: Նախարարի ընդգծմամբ՝ ամեն ջանք կներդրվի աշխատանքները հնարավորինս արագ ավարտելու և թանգարանի դռները օր առաջ լայն հանրության առջև բացելու նպատակով:

Նախաձեռնությունը հնարավորություն կստեղծի ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։

Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի հայկական գորգարվեստի հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում