Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է

Բաքվում հունիսի 24-ին մեկնարկել է Իսլամական համագործակցության անդամ երկրների Խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանը։ Այդ միջոցառումը կազմակերպվել է իսլամական աշխարհի համար բավական բարդ իրավիճակում։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի օրերին Իսլամական հանրապետությունը թիրախավորել է տարածաշրջանի որոշ երկրներում ամերիկյան ռազմական հենակայանները։ Փորձագետները չեն բացառում, որ Արաբական միացյալ էմիրությունները և Հորդանանը «կարող են Իսրայելի հետ անվտանգային համագործակցություն հաստատել»։ Մյուս կողմից ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագիր են ստորագրել Թուրքիան և Սաուդյան Արաբիան։ Ենթադրվում է, որ այդ համաձայնություններին կմիանա նաեւ Պակիստանը։ ԱՄՆ-ի հետ «Փոխըմբռնման մասին» հուշագրով Իրանը «լեգիտիմացրել է լիբանանյան «Հըզբալա»-ն», իսկ Թուրքիան՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը, որ Գազայում կարգավորման կողմ է ճանաչվել։

Բաքվի խորհրդաժողովին Իրանը մասնակցել է խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի մակարդակով։ Այս ընտրությունը, անկասկած, պատահական չէ։ Երկու օր առաջ Ղալիբաֆը գլխավորել է ԱՄՆ հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը։ Նա Բաքվում հայտարարել է, որ «Իսլամաբադյան հուշագիրը» Միացյալ Նահանգների «պարտության վկայություն» է։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի գնահատմամբ՝ Իրանի դեմ «պատերազմը միայն ռազմական առճակատում չէր, այլ՝ կազմակերպված փորձ էր՝ փոխելու տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը և ստիպելու, որ Իրանի ազատ ժողովուրդը ընդունի իրենց կամքը», բայց «այն, ինչ տեղի ունեցավ, ամբողջովին հակասում է նրանց հաշվարկներին»։

Իսլամական հանրապետության խորհրդարանի նախագահի գնահատականը հասկանալի է։ Պաշտոնական Թեհրանը համարում է, որ «պատերազմում հաղթել» է, և ԱՄՆ-ը «հարկադրված էր գնալ հրադադարի»։ Էական է, որ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը Միացյալ Նահանգների և «սիոնիստական ռեժիմի պարտությունը» հրապարակայնացրել է ԻՀԿ Խորհրդարանական միության նստաշրջանի հարթակից։ Դա, ամենայն հավանականությամբ, ազդակ է իսլմական երկրներին, որ ԱՄՆ «հովանավորչության դարաշրջանը ավարտված է, Իրանը ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել է տարածաշրջանային տերության կարգավիճակը»։

Այս առումով հարկ է ընդգծել, որ Խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խստորեն քննադատել է Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, որ «հակաիսլամական տրամդրություններ ներշնչելով՝ փորձում են իսլամը նույնականացնել ծայրահեղականության և ահաբեկչության հետ, նրա նկատմամբ ձևավորել կանխակալ պատկերացումներ և այն ներկայացնել որպես սպառնալիքի աղբյուր»։

Իրանի հետ «Փոխըմբռնման մասին» հուշագրի ստորագրման կարևորությունը գնահատելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ սահմանել է, որ ավելի քան քառասուն տարի Իսլամական հանրապետությունը «եղել է տարածաշրջանի սպառնալիքի աղբյուր», իսկ Իսրայելում պետական համոզմունք կա, որ «քանի դեռ կրոնապետական վարչակազմը չի կործանվել, Իրանը մնում է ահաբեկչական պետություն»։ Իլհամ Ալիևը խոսել է «իսլամը և ահաբեկչությունը նույնականացնելու»՝ Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ «փորձերի» մասին։ Կարելի՞ է եզրակացնել, որ նա ենթատեքստով «Միացյալ Նահանգների դեմ Իրանի հաղթանակը ողջունել» է։

Ադրբեջանում փորձագիտական կայուն կարծիք կա, որ «քաղաքական և քաղաքացիական իրավունքների բռնաճնշման այլընտրանք կարող է իսլամական հեղափոխությունը լինել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում