Ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր հայտնություն Կաբո Վերդեի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ժոզիմար Ժոզե Էվորա Դիաշը՝ «Վոզինյա» («Տատիկ») մականունով, շարունակում է հիացնել երկրպագուներին։ Ուրուգվայի դեմ կայացած խաղում Կաբո Վերդեի հավաքականը գրանցել է սենսացիոն՝ 2:2 հաշիվը։ Դարպասապահի մայրը՝ Անա Կանդիդա Էվորան, ժամանել է ԱՄՆ՝ որդուն աջակցելու համար։
Հիշեցնենք, որ Իսպանիայի դեմ առաջին խաղում (0:0) Վոզինյան փայլել էր՝ հետ մղելով 27 հարված, ինչից հետո նրա ինստագրամյան էջի հետևորդների թիվը հասել է 15 միլիոնի։ Սկզբում դարպասապահը նշել էր, որ մայրը վիզայի և դրա հետ կապված ծախսերի պատճառով չի կարողացել ներկա լինել խաղին, սակայն ավելի ուշ Անա Կանդիդա Էվորան ստացել է շտապ վիզա՝ առանց ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված 15 հազար դոլար գրավի վճարման։






































