Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի

Ադրբեջանը 2027 թվականին կստանձնի Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը։ Այդ տեղեկությունը հայտնել է իշխանամետ minval politika-ն։ Նախօրեին հրապարակվել է այդ կառույցի Խորհրդարանական միության նստաշրջանի մասնակիցներին Իլհամ Ալիևի ուղերձը, որ աչքի է ընկնում Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ հասցեին չափազանց կոշտ քննադատությամբ։ Բավական է նկատել, որ Ադրբեջանի նախագահը եվրոպական այդ կառույցներին մեղադրել է «իսլամատյացություն հովանավորելու» և «իսլամը ահաբեկչության հետ նույնականացնելու փորձերի» մեջ։

Մինչ եվրոպական կառույցները Ադրբեջանի հետ խոսում են պարտադրանքի լեզվով, իսլամական աշխարհում նրան լսում են, ընդունում նրա փաստարկները,- գրել է minval-ի մեկնաբանը և հիշեցրել, որ Իսլամական համերաշխության կազմակերպությունը ղարաբաղյան կարգավորման տասնամյակներին մշտապես պաշտպանել է Բաքվի դիրքորոշումը և «պահանջել, որ Հայաստանը զորքերը դուրս բերի ադրբեջանական օկուպացված տարածքներից»։

Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, կարելի է եզրակացնել Իլհամ Ալիևի հայտարարություններից։ Ընդհանուր առմամբ դրանք հանգում են մի տեսլականի՝ Հարավային Կովկասում «նոր ստատուս-քվոն ձևավորել է Ադրբեջանը», ինչից հասկացվում է, որ նա ձգտում է տարածաշրջանի «առաջնորդության»։ Ենթատեքստով դա նշանակում է, որ Ալիևի ընկալմամբ Հայաստանը «չի կարող իրավահավասար գործընկեր և սուբյեկտային դերակատար լինել»։

Ըստ երևույթին, այդ նպատակը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից աջակցություն չի գտնում, ուստի Ալիևը ընտրում է ԻՀԿ հարթակը։ ԻՀԿ Խորհրդարանական միության նստաշրջանին Ալիևի ուղերձը, բայց հատկապես Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի հանդիպման ընթացքում նրա կողմից Իսլամական հանրապետության հասցեին արված «հաճոյախոսությունները» վկայում են, որ այդ ընտրությունը սկզբունքային է։

Ամենայն հավանականությամբ, Ալիեւի դիրքորոշման վրա ազդեցություն է թողել Իսրայելի հանդեպ ԱՄՆ նախագահի մոտեցումների «փոփոխությունը»։ Որքանո՞վ է դա գործնական հաշվարկ, ցույց կտա ժամանակը։ Մի բան, սակայն, պետք է հաշվի առնել, Ալիևը իսլամական աշխարհի հետ հարաբերություններում ձգտելու է հնարավորինս սահմանափակել Իրանի, Թուրքիայի և արաբական երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական և այլ բնագավառներում կապերը։

Ալիևը, գուցե, Հայաստանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին հայտարարություններում «անկեղծ» է, բայց խաղաղության նրա տեսլականը, շատ մեղմ ասած, շարունակում է խնդրահարույց մնալ բոլոր առումներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում