«Զառ» ուսումնական կենտրոնում հունիսի 25-ին տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։
Փակման արարողության շրջանակում տեղի է ունեցել անձնակազմի պարգևատրման արարողություն։
Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքում, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը՝ ամրապնդելով գործընկեր երկրների միջև համագործակցությունը։
«Արծիվ գործընկեր»-ը հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն է։ Այս տարի զորավարժությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։










































