Thursday, 25 06 2026
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով

Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է

Հունիսի 24-ին Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների Խորհրդարանական միության հերթական նստաշրջանին։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկատվության, Իլհամ Ալիևը ընդգծել է, որ պատերազմի ընթացքում «ադրբեջանական պետությունը և ժողովուրդը կանգնած էին իրանական ժողովրդի և պետության կողքին»։

Իրանի խորհրդարանի նախագահը ըստ էության այդ գնահատականը կիսել է: «Պատերազմի փուլում Իրանը ճանաչել է բարեկամներին և թշնամիներին։ Ադրբեջանը որպես բարեկամ երկիր Իրանի կողքին» էր,- ասել է Ղալիբաֆը։ Իրանի խորհրդարանի նախագահը Բաքու է մեկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Շվեյցարիայում բանակցություններից հետո, և նրա այդ գնահատականը, երևի, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։

Իսրայելա-ամերիկյան հարձակումից ի վեր Ղալիբաֆը Իրանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ Ադրբեջանի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել։ Եվ եթե այդ մասին պաշտոնական տեղեկատվության տեքստում ոչ մի խոսք չկա մարտի 5-ի «միջադեպի» առթիվ երկկողմ լարվածությունը լիցքաթափելու մասին, պետք է ենթադրել, որ Բաքուն և Թեհրանը այդ «էջը փակել» են։ Իսկ այդ օրերին իշխող տպավորություն էր, որ Իրանը և Ադրբեջանը «պատերազմի շեմին» են։ Բավական է հիշել, որ Նախիջևանի օդանավակայանի դեմ «իրանական ԱԹՍ-երի հարձակումից» հետո Ալիևը Իրանի բարձրագույն ղեկավարությանը անվանել է «ստոր, տմարդի, վախկոտ» և սպառնացել «երկաթե բռունցքով»։

Ոչ ոք չի կարող ասել, թե կողմերը ի՞նչ մակարդակի, ծավալի և որակի քննարկումներ են ունեցել, ի՞նչ «բացահայտումներ են եղել», բայց փաստ է, որ ԱՄՆ հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Ղալիբաֆը գոնե այս փուլում հստակ սահմանել է, որ Ադրբեջանը «Իրանի բարեկամն» է։

Ալիևը և Ղալիբաֆը անդրադարձել են նաև Արաքսի վրայով կամրջի շահագործման թեմային։ Ըստ տեղեկությունների, այդ կարևոր կառույցի բացման արարողությունը նախատեսված է հուլիսին։ Կարելի է ենթադրել, որ միջոցառումը կկազմակերպվի այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո։ Իրանի նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդի վերջին հրաժեշտին Ադրբեջանը կներկայացնի Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան։

Աղբենդ- Քելելե կամրջի կարեւորության մասին խոսելիս կողմերը ընդգծել են, որ «Իրանի տարաշքով անցնող Արաքսի միջանցքը միաժամանակ կծառայի տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը»։ Խոսքը Իրանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային, իսկ հեռանկարում նաև երկաթուղային հաղորդակցության մասին է։ Ադրբեջանը անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին նախորդած շրջանում բազմիցս հայտարարել է, որ եթե Հայաստանը «հրաժարվի, ապա Նախիջևանի հետ հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով»։ Ալիևի աշխատակազմի տարածած տեղեկատվությունից հասկացվում է, որ «Արաքսի միջանցքը» TRIPP-ին այլընտրանք չի դիտարկվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում