Thursday, 25 06 2026
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը

Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»

Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանը մերժել է ուկրաինական ռազմաճակատում առկա շփման գծով հրադադար հաստատելու առաջարկությունը, որ G7-ի գագաթաժողովի հարթակից հնչեցրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ռուսաստանը չի կարող հանուն մշուշոտ հեռանկարի դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը։ Ենթադրվում է, որ նա այդպիսով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցի առջև «ուղեփակոց է դրել», որովհետև պատերազմը դադարեցնելու այլ տարբերակ, քան Թրամփն է հրապարակայնացրել, գոնե այս փուլում Վաշինգտոնը հազիվ թե «հայտնագործի»։

Ավելի վաղ արտաքին քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հստակ ասել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին «միայն հաղթանակ է պետք»։ Ինչպե՞ս։ Կոմունիստ Զյուգանովը առաջարկել է «ազգայնացնել» քաղաքացիների բանկային ավանդները, որ, ըստ նրա, կազմում են 67 տրիլիոն ռուբլի և կարող են «բյուջեի ճեղքերը փակել», իսկ քաղաքագետ-փիլիսոփա, եվրասիականության գաղափարախոս Դուգինը նախագահ Պուտինից «հայրենական պատերազմ հայտարարելու» սպասում ունի։

«Արևմտյան փորձագիտական հանրությունը սխալվում է, երբ կարծում է, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը կոշտ քայլերի չի գնա»,- ռուսաստանյան լրատվամիջոցներում իշխող տեսակետը այսօր ձևակերպվում է հիմնականում այս «մատրիցայով»։ Ընդ որում, որոշ դեպքերում վկայակոչվում է Հյուսիսային Կորեայի օրինակը, որտեղ «առանց երկմտելու անցել են լիակատար ավտարկիայի»։ Հյուսիսային Կորեան աշխարհի միակ երկիրն է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին հրապարակային աջակցություն է ցուցաբերել, այդ թվում՝ կենդանի ուժով։

Անցումը «ավտարկիայի», այսինքն՝ տնտեսական լիակատար ինքնաբավության, ենթադրում է քաղաքական և կառավարման համակարգի գերկենտրոնացում կամ ավելի պարզ ասած՝ բռնապետության հաստատում։ Ռուսաստանյան որոշ թելեգրամ-ալիքներ ակնարկել են, որ «պետական դումայի ընտրությունները կարող են հետաձգվել»։ Համեմատաբար ազատական «Նեզավիսիմայա գազետա»-ն այդ տեղեկությունը, կարծես, անուղղակի հաստատել է՝ գրելով, որ «ռազմական դրության պայմաններում ոչ միայն նոր ռեգիոններում, այլեւ սահմանամերձ մարզերում ավանդական քվեարկության կազմակերպումը լուրջ խնդիր» է։

Ուկրաինական դրոնները և հրթիռները թիրախներ են խոցում ոչ միայն եվրոպական Ռուսաստանու, այլև՝ Սիբիրում։ Բացառված չէ, որ «բնակչության անվտանգությունը ապահովելու» համար դումայի ընտրությունները կհետաձգվեն, կամ քվեարկությունը կիրականացվի հեռավար-էլեկտրոնային «կամարտահայտությամբ», ինչը կնշանակի, որ փաստացի քվեարկություն չի լինի, բայց «ընտրությունները կկայանան»։ Երկու դեպքում էլ ՌԴ նախագահ Պուտինը, հավանաբար, «պաշտոնապես զորահավաք կիրականացնի և ուկրաինական նացիզմին հայրենական պատերազմ կհայտարարի»։

Որոշ փորձագետներ տպավորություն ունեն, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավում «դեռևս ոչ բոլորն էլ ընդունում ավտարկիայի անցնելու անհրաժեշտությունը»։ Ովքե՞ր են Կրեմլի «սորոսական-դեմոկրատները», առայժմ տեղեկատվական արտահոսք չկա, բայց չափազանց մեծ է հավանականությունը, որ եթե անգամ «նրանք կան», միևնույն է՝ որոշումների կայացման վրա ազդեցություն չունեն։ Հատկանշական է, որ հենց այս օրերին Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը «Յաբլոկո» լիբերալ կուսակցության փոխնախագահ Մաքսիմ Կրուգլովին յոթ տարվա ազատազրկման է դատապարտել։ ՌԴ Քննչական կոմիտեի կողմից նա մեղադրվել է Ռուսաստանի «բանակի հասցեին վարկաբեկիչ գրառումներ կատարելու» մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում