Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում

Երևանը արևմտյան մայրաքաղաքների հետ տարբեր հուշագրեր է ստորագրում, այդ թվում՝ այն ոլորտներում համագործակցության մասին, որտեղ Մոսկվան ավանդական և հուսալի գործընկեր» է։ Ռուսաստանը և ԵԱՏՄ գործընկերները գտնում են, որ Հայաստանի սպառողական մոտեցումը՝ ուրիշի հաշվին ԵՄ գնալ, անընդունելի է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հայաստան այցի մասին տեղեկատվությանը այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանի «սպառողական» և «օգտապաշտական դիրքորոշման» մասին Ռուսաստանի պաշտոնյաները վերջին ամիսներին բազմիցս են արտահայտվել։ «Նորությունը», թերևս, այն է, որ Մարիա Զախարովան այս անգամ խոսել է նաև ԵԱՏՄ-ում Ռուսաստանի գործընկերների անունից։

Նույն օրը ԵԱՏՄ հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը գտնվել է Բրյուսելում, բանակցություններ է վարել Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաաժողովի առաջին դեմքերի՝ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Արդյունքում կողմերը ստորագրել են տնտեսական գործընկերության մասին մի շարք համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիարդ դոլար։ Ընդ որում, միայն Airbus քաղաքացիական ինքնաթիռների ձեռքբերման համար Ղազախստանը կվճարի 7, 145 միլիարդ դոլար։ Տոկաևը դեռ Բրյուսելում էր, երբ ՌԴ նախագահ Պուտինը ինքնաթիռաշինության հարցով խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել, որ այդ բնագավառում Ռուսաստանը հասել է մեծ առաջընթացի։ Բայց ԵԱՏՄ անդամ Ղազախստանը, ինչպես տեսնում ենք, նախապատվությունը տալիս է Airbus-ին։

Ես Բրյուսել եմ եկել հստակ նպատակով՝ մեր բազմակողմ համագործակցությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։ Մոսկվայում Տոկաևի Բրյուսել այցը և նրա հայտարարությունը փորձում են «չնկատելու տալ»։ Ավելին, Հայաստանի հասցեին խոսում են նաև Աստանայի անունից։ Այն դեպքում, երբ Ղազախստանի նախագահը խոսել է Եվրամիության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցության խորացման նպատակի մասին։

Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են ներքին ինտեգրացիայի և Չինաստանի, Ճապոնիայի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման։ Նույն ձգտումներն ունեն Հայաստանի անմիջական հարեւանները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ ԱՄՆ-ի հետ «գործարքից» հետո աշխարհի առջև «կբացվի» նաև Իրանը։ Այս միջավայրում Հայաստանը չի կարող ընդմիշտ Ռուսաստանի ռազմա-քաղաքական, աշխարհատնտեսական շահերով կաշկանդված մնալ։

Իսկ մանտրան, որ Հայաստանի «տնտեսությունը աճել է շնորհիվ Ռուսաստանից պրեֆերենցիաների», մեղմ ասած, այնքան էլ արժանահավատ չէ, որովհետև Ռուսաստանի անգամ պաշտոնական վիճակագրությունը վկայում է «ռեցեսիայի» մասին։ Անկում ապրող տնտեսությունը այլ երկրի ՀՆԱ-ի կտրուկ աճ ապահովել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում