Ֆրանսիայի Անտոնի քաղաքում ավարտվել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցաշարի հաղթող են դարձել իտալացի սուսերամարտիկները (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել են մրցումների հյուրընկալողները՝ ֆրանսիացիները (2 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ): Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը թիմային ընդհանուր մեդալային հաշվարկում՝ նվաճելով մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Ռուս մարզիկները Ֆրանսիայում հանդես են եկել չեզոք կարգավիճակով:
Մրցաշարում ընդհանուր առմամբ խաղարկվել է պարգևների 12 հավաքածու:
Իտալացիները հաստատել են եվրոպական սուսերամարտի առաջատարների իրենց կարգավիճակը, իսկ ֆրանսիացիները բարձր արդյունքներով ուրախացրել են տեղի հանդիսատեսին: Ռուսական թիմն արժանապատիվ արդյունք է ցուցաբերել՝ հատկապես աչքի ընկնելով կանանց սուսերամարտում:
Ռուսաստանի թիմում հանդես էր գալիս հայազգի Յանա Եգորյանը, որը թիմային թրաթեքային (сабля) մրցումներում ոսկե մեդալ է նվաճել։ Եգորյանը նաև արծաթե մեդալ է նվաճել անհատական մրցաշարում:
Եվրոպայի առաջնությունն ի սկզբանե պետք է կայանար Էստոնիայում, սակայն հյուրընկալող կողմը հրաժարվեց առանց նախապայմանների ռուս մարզիկներին երկիր թողնել և երաշխավորել վիզաների տրամադրումը, ուստի մրցաշարը տեղափոխվեց Ֆրանսիա։ա







































