Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»

«Ռուսաստանին մտքով չես հասկանա» թեւավոր արտահայտությունը Տյուտչևի բանաստեղծության առաջին տողն է, բայց շարունակությունը ավելի ուշագրավ է․ «Ռուսաստանին կարելի է միայն հավատալ», որովհետև նա «առանձնահատուկ դրվածք ունի»։ Հունիսի 23-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը Ուկրաինայի հարցով դեսպանական «կլոր սեղանի» ելույթով ևս մեկ անգամ պնդել է, որ «հատուկ ռազմական գործողությամբ առաջադրված բոլոր նպատակները կիրագործվեն»։ Նա ընդսմին, «հիմնավորել» է, որ Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի բնակչությունը «ազատ կամարտահայտությամբ ինքնորոշվել» է։

Նախօրեին Ուկրաինայի հետ բանակցությունների հիմքերը սահմանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հղելով «մեկ-երկու տարի առաջ» ԱԳՆ կոլեգիայի նիստի իր ելույթը, որով նա պահանջել է, որ Ուկրաինան ճանաչի Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ռուսաստանապատկանությունը և բոլոր տարածքներից հեռացնի իր զորքերը։

Հասանելի՞ է, արդյոք, այդ նպատակը։ Եթե ելակետային ընդունենք միջազգային իրավունքը՝ ոչ։ Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հասցվող ցավոտ հարվածները, եվրոպական «եռյակի» և այլ երկրների աջակցությունը, ուկրաինական զինված ուժերի կարողությունների մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների կանխատեսումները թույլ են տալիս, ենթադրել, որ ամբողջական Դոնբասը, Խերսոնի և Ղապորոժիեի մարզերը «նացիստական ռեժիմից ազատագրելու» համար Ռուսաստանին տարիներ, ահռելի մարդկային և նյութական ու ֆինանսական ռեսուրսներ են պետք։

Եվ մինչ եվրոպացի պետական-քաղաքական գործիչները, հետախուզական ծառայությունները, փորձագետները և վերլուծաբանները, ինչպես նաև ԱՄՆ նախագահը Ռուսաստանին հորդորում են զորքերի շփման առկա գծով հրադադար հաստատել, իսկ մյուս հարցերը թողնել բանակցությունների տիրույթում, Ռուսաստանը ցուցադրում է իր «առանձնահատուկ դրվածքը»։ Նախ, պետական դումայի կոմունիստական խմբակցության ղեկավար Զյուգանովը իշխանություններին կոչ է արել «ազգայնացնել» քաղաքացիների ավելի քան 67 տրիլիոն ռուբլու բանկային ավանդները և «փակել բյուջեի ճեղքերը»։

Այնուհետև «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր -քաղաքագետ Կորոտչենկոն խնդիր է դրել, որ նոր պետդումայում «չպետք է տեղ ունենան անձինք, ովքեր ՆԱՏՕ-ի անդամ երկրներում անշարժ գույքի և բանկային հաշիվների սեփականատեր» են։ Այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «հատուկ ռազմական գործողության» ավելի քան հազար մասնակից պետդումայի պատգամավոր ընտրվելու ցանկություն է հայտնել։

Եվ, վերջապես, կրկին իր մասին հիշեցրել է Կրեմլի գաղափարախոս Դուգինը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանում ժողովրդի «կեսը պատերազմում է, մասնակցում ռազմական գործողություններին, զոհվում, իսկ մյուս կեսը՝ ոչ»։ Դուգինը համոզված է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը «պետականից պետք է փոխակերպվի ժողովրդականի» և գտնում է, որ դա «շատ դժվար որոշում է, բայց նախագահ Պուտինը կհաղթահարի նաեւ այդ արգելքը»։ Դուգինը փաստացի նոր «հայրենական պատերազմ» հայտարարելու գաղափար է հնչեցրել։

Ռուսատանը, ամենայն հավանականությամբ, «մասնակի զորահավաք» կհայտարարի։ Հարց է, թե նախագահ Պուտինը ե՞րբ «կհաղթահարի հայրենական պատերազմ հայտարարելու արգելքը», պետդումայի ընտրություններին ընդառա՞ջ, թե՞՝ նոր կառավարության ձևավորումից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում