Իտալական «Ռոմա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինին հայտարարեց, որ ակումբը չի պատրաստվում վաճառել Դանիելե Դե Ռոսիի տրանսֆերը: Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:
«Մենք չվաճառեցինք Դե Ռոսիի տրանսֆերը 2012թ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մեր մտադրությունները չեն փոխվել:
Չենք պատրաստվում բաժանվել Դանիելեից, առավել ևս, որ ֆինանսական խնդիրներ չունենք»,- Բալդինիին մեջբերում է Sky sport Italia-ն:









































