Ծանրքաշային կարգի բռնցքամարտի աշխարհի նախկին երկակի չեմպիոն, 32-ամյա բրիտանացի Դևիդ Հեյն իր հերթական հարցազրույցում նշել է, որ ինքը ցանկանում է մենամարտ անցկացնել գերծանրքաշային կարգի բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 41-ամյա Վիտալի Կլիչկոյի հետ:
Դևիդը այս հարցազրույցում խոսել է նաև այն մասին, թե ինքն ինչու չի ցանկանում մենամարտել իր հայրենակիցների՝ Թայսոն Ֆյուրիի ու Դևիդ Փրայսի հետ: