«Բորուսիա Դորտմունդ»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը կայանալիք «Բորուսիա»-«Շալկե» խաղի ժամանակ հյուրերի երկրպագուները չեն կարողանա մարզադաշտ տանել դրոշներ ու ցուցապաստառներ:
«Սա զգուշության համար է արվել: «Շալկե»-ի որոշ երկրպագուներ իրենց այդքան էլ լավ չէին պահել «Դորտմունդ»-ի դեմ նախորդ դերբիի ժամանակ:
Մարզադաշտ կարելի է բերել շարֆեր, գլխարկներ, մարզաշապիկներ, բայց դրոշներ ու ցուցապաստառներ`ոչ»,– նշվում է ակումբի հայտարարության մեջ:









































