Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լիորիսը մեկնաբանել է Իսպանիայի ընտրանու հետ հանդիպման ոչ-ոքի արդյունքը: Հիշեցնենք. խաղը տեղի է ունեցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
«Մեզ համար սա լավ արդյունք է: Հնարավոր դարձրինք այս սխրանքը ամբողջ խաղի ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում Ֆրանսիայի հավաքականը ցուցադրեց իր ֆուտբոլը, իր ուժեղ կողմերը:
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարը նոր է սկսվել, և այն, թե ինչպես մենք խաղացինք աշխարհի ուժեղագույն հավաքականի հետ, արդեն մեծ նվաճում է»,- ֆուտբոլիստին մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները:








































