Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացող է համարում բրազիլացի հարձակվող Ռոնալդոյին:
«Իմ գլխավոր նպատակն ամեն օր կատարելագործվելն է: Իմ բախտը բերել է, քանի որ հանդես եմ գալիս բարձրակարգ ակումբում: Ցանկանում եմ արդյունավետ մրցաշրջան անցկացնել, որպեսզի հնարավորություն ստանամ հրավիրվել ազգային հավաքական:
«Ռեալ»-ում անցկացրած իմ մեկնարկային մրցաշրջանում հնարավորություն ունեցա հանդիպել Ռոնալդոյին: Ես հետևում էի նրա խաղին դեռևս մանկուց: Նա միշտ ինձ համար ներշնչանքի աղբյուր է եղել: Իմ կարծիքով` Ռոնալդոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- հայտարարել է ֆրանսիացին:








































