Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մասնակցում է WTA-ի՝ Պեկինում ընթացող մրցաշարին:
Կիսաեզրափակիչում Շարապովան հաղթող է ճանաչվել Լի Նայի հետ պայքարում: Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:0 հաշվով:
«Մեր միջև եղած բոլոր խաղերն էլ դժվար են եղել: Լի Նան այնպիսի թենիսիստուհի է, որ երկար ժամանակ է՝ լավագույն տասնյակի մեջ է»,- ասել է ռուս թենիսիստուհին:
Շարապովան եզրափակիչում կմրցի Վիկտորիա Ազարանկա – Մարիոն Բարտոլի զույգի հաղթողի հետ: