ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով` փարիզյան ակումբն իր մակարդակով գերազանցում է «Միլան»-ին:
«Կարծում եմ, որ ներկայիս ՊՍԺ-ն ուժեղ է «Միլան»-ից: Դա է իմ այստեղ տեղափոխվելու պատճառներից մեկը: Տիագո Սիլվայի, իմ և այլ կարևորագույն ֆուտբոլիստների՝ այս ակումբ տեղափոխվելուց հետո ՊՍԺ-ն ձեռք բերեց որակական նոր մակարդակ: Միաժամանակ «Միլան»-ը շատ բան կորցրեց:
Հավատում եմ, որ ՊՍԺ-ի` Եվրոպայի և աշխարհի լավագույն ակումբներից մեկը դառնալու երազանքը իրականություն կդառնա: Այդ նպատակն իրագործելու համար հաղթանակներ են հարկավոր»,- նշել է Իբրահիմովիչը:








































