Կիրակի երեկոյան Բանգլադեշի հարավ-արևելքում հազարավոր մուսուլմաններ թալանել և այրել են բուդդայականների տներն ու տաճարները լուսանկարի պատճառով, որը պատկերում է Ղուրանի այրումը և տեղադրված է Facebook սոցիալական կայքում:
Տեղի իշխանությունների գնահատմամբ` անկարգություններին մասնակցել է 25 հզ մահմեդական: Հարձակումների հետևանքով վնասվել են հարյուրավոր տներ և ամենաքիչը հինգ բուդդայական տաճարներ:
Հուզումները տեղի են ունեցել փոքրիկ քաղաքում, որը տեղակայված է մայրաքաղաքից 350 կմ հեռու, և որտեղ հիմնականում ապրում են բուդդայականներ: Տեղի իշխանությունները ստիպված են եղել օգնության դիմել կառավարական բանակին, որպեսզի դադարեցնեն անկարգությունները:
Ներկայումս տուժածների և ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան: