Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին անչափ տգեղ է դրսևորել իրեն թիմի մարզումներից մեկի ժամանակ:
25-ամյա ֆուտբոլիստը նախ վիճել է 20-ամյա կիսապաշտպան Դավիդ Պետրուչիի հետ, այնուհետև մարզասրահում հարվածել է նրան: Կռիվը դադարեցվել է թիմի այլ ֆուտբոլիստների միջամտությունից հետո:
Նանին ստիպված կլինի մեծ տուգանք վճարել` կարգը խախտելու պատճառով:






































