Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, «ԳԱԶ-31213» մակնիշի թիվ 32 երթուղային միկրոավտոբուսի վարորդը Գայի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 49-ամյա ուղևորուհին գլխով հարվածել է ավտոմեքենայի սրահում գտնվող երկաթյա ձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: