Ինչպես ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին տեղեկացրել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 11 հայ ծանրորդներ:
Նախատեսվում է, որ տղամարդկանց մրցաշարում` ըստ քաշային կարգերի, հանդես կգան՝ 56կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 63կգ քաշայիններ Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը, 77կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Աղասի Աղասյանը, 85կգ քաշային Էդգար Գեւորգյանը, 94կգ քաշային Գեւորիկ Պողոսյանը, 105կգ քաշային Արթուր Բաբայանը: Կանանց մրցաշարում հանդես են գալու՝ 53կգ քաշային Էլեն Գրիգորյանը, 69կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ 75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: