«Ռոմա»-ն պահանջում է տեխնիկական պարտություն գրանցել «Կալյարի»-ի հաշվին` Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում:
Թիմերի հանդիպումը պետք է կայանար կիրակի, սակայն հետաձգվել է` տեղի իշխանությունների` երկրպագուների անվտանգության համար ունեցած մտավախությունների պատճառով: Ի սկզբանե նախատեսվում էր հանդիպումն անցկացնել առանց երկրպագուների ներկայության, սակայն այնուհետև որոշում կայացվեց հետաձգել այն:
«Մենք զարմացած ենք, և բողոքարկումը ոչ թե մեր ընտրությունն է, այլ պարտականությունը: Ցանկացած դեպքում` մենք տուժած կողմ ենք: Հանդիպման կայացման համար կազմակերպել էինք ամեն ինչ` ներառյալ ավիատոմսերը և հյուրանոցային ծախսերը:
«Ռոմա»-ին չպետք է մտահոգեն միայն իրենց և իրենց երկրպագուների շահերը: Ակումբը պետք է իրավունք վերապահի իրեն պահպանել մրցաշարի կանոնները, որոնք, ի դեպ, փոփոխությունների ենթակա չեն»,- հայտարարել է «Ռոմա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինին:








































