Վիսենտե Դել Բոսկեն հայտնել է, որ, հավանաբար, կավարտի մարզչական կարիերան, երբ լքի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին հայտնել է AS-ը:
Ֆուտբոլի մանկական ակադեմիաներից մեկում իր ելույթի ժամանակ մասնագետն ակնարկել է, որ իր համար, որպես մարզչի, այս ժամկետը վերջինը կլինի:
Ֆերնանդո Տորեսի երկրպագուն հարցրել է Դել Բոսկեին` ինչո՞ւ իր կուռքը չի անցկացնում խաղադաշտում 90 րոպե:
«Նրանք չեն կարող խաղալ անընդհատ: Դա է մեր խնդիրը: Մեր թիմում հիանալի ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Փորձում ենք արդարացի վարվել և յուրաքանչյուր հանդիպման ներգրավել լավագույն խաղացողների»,- նշել է մասնագետը:









































