Armchess.am-ից տեղեկանում ենք, որ հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:
Եվրոպայի 12-րդ առաջնությունը կկայանա մարտի 22-ից մինչև ապրիլի 2-ը Ֆրանսիայի Էքս-լե-Բեն քաղաքում: