Վլադիվոստոկի ոստիկանությունը ձերբակալել է մարզիկին, ում կասկածում են ռուս գործարարին Կրասնոյարսկում ավտոմեքնաների տեխսպասարկման կետում դաժանորեն սպանելու մեջ: Հանցագործը 3 տարի շարունակ փախուստի մեջ էր: Սպանության մեջ մեղադրվում է բռնցքամարտի սպորտի 24-ամյա վարպետը:
Ըստ հետաքննության տվյալների` 2009 թականի փետրվարին կասկածյալը դաժան ծեծի է ենթարկել 40-ամյա գործարարին, ով ստացած վնասվածքների հետևանքով մահացել է: Վերջինիս մարմինը հայտնաբերվել է ճամփեզրին: Վեճի պատճառ են դարձել ֆինանսական խնդիրները: