«Զենիթ»-ի ամենատարեց երկրպագուհի Ռեգինա Դոնդեն մահացել է 104 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է ակումբի Twitter-ի միկրոբլոգը:
«Մահացել է «Զենիթ»-ի ամենատարեց երկրպագուհին` Ռեգինա Սամուիլովնա Դոնդեն»,- նշվում է հաղորդագրությունում:
«Ավելի վաղ տիկին Դոնդեն լրագրողներին հայտնել էր, որ 80 տարուց ավելի է` երկրպագում է «Զենիթ»-ին: 2011 թվականի մայիսին նա այցելել է «Պետրովսկի» մարզադաշտ և աջակցել «Զենիթ»-ին` Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ հանդիպմանը
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր` Սանկտ Պետերբուրգի Հյուսիսային պողոտայում:









































