Թենիսի ԱՄՆ Բաց առաջնության կիսաեզրափակիչ՝ Դավիդ Ֆերեր – Նովակ Ջոկովիչ հանդիպումն ուժեղ փոթորկի պատճառով հետաձգվեց մինչև սեպտեմբերի 9-ը: Կազմակերպիչներն ընդունեցին այսպիսի որոշում, քանի որ ստիպված էին. Նյու Յորքում այնպիսի եղանակային պայմաններ էին, որ հնարավոր չէր շարունակել մրցավեճը: Երկու բրեյքով Ֆերերն այժմ՝ առաջին սեթից հետո, հաղթում է 5:2 հաշվով:
Հանդիպումը պետք է վերսկսվի այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին:









































